Իլոն Մասկը ներկայացրել է «արևային տանիք» մարտկոցը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում ներկայացրել է տանիքի մեջ ինտեգրվող արևային մարտկոցները: Պրոդուկտը ստացել է «արևային տանիք» (Solar Roof) անվանումը: Մարտկոցը բաղկացած է տան կամ ավտոտնակի տանիքին տեղադրվող փոքր տարրերից: Ըստ Մասկի, այդպիսի մարտկոցը կարող է ամբողջությամբ ապահովել բնակիչներին էլեկտրաէներգիայով: Ընդ որում, էլեկտրաէներգիան հնարավոր կլինի ոչ միայն ծախսել, այլ նաև կուտակել: Մեծ տարողությամբ Powerwall 2 կուտակիչը նույնպես ներկայացվել է խորհրդաժողովում, գրում է Meduza-ն Engadget-ի վրա հղումով: Մասկը չի հրապարակել նոր արևային մարտկոցների գները` նշելով միայն, որ Solar Roof սարքն ավելի էժան կլինի, քան տանիքի փոխարինումն ու առանձին արևային մարտկոցների տեղադրումը: SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը Մարսի գաղութացման բազում ասպեկտներ է դիտարկել և նկարագրել Reddit AMA նստաշրջանում:Նա ենթադրում է, որ ապաստարանները Մարսի առաջին բնակիչների համար կտեղակայվեն մոլորոկի ներսում, իսկ առօրյա կյանքի համար մոլորակի մակերեսին գեոդեզիական գմբեթներ կկառուցեն: Ստորգետնյա տները կառուցելու են դրոիդները` հանքափոր ռոբոտներն ու թունել փորող ռոբոտները: Արդյունահանված ապարը կօգտագործվի մակերեսի վրա շինություններ ստեղծելու և կենսապահովման այլ նպատակների համար ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |