Հալեպի գնդակոծումը սաստկանում է. 15 զոհ կա, 150 վիրավոր![]() 29 հոկտեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Գրոհայինները բազմակի անգամ սաստկացրել են Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծությունը, մեկ օրում 15 մարդ է զոհվել, 150-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնել են Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում: Ըստ զինվորականների, քաղաքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 ական: «Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամում Հալեպում 15 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 150-ը վիրավորվել է: Նրանք հիմնականում ստացել են ոտքերի ձեռքերի, որովայնի բեկորային վնասվածքներ»,-ասել են Կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի 28-ին գնդակոծվել է Հալեպի 8 շրջան: Գրոհայինները օգտագործում են պայթուցիկով լցոնված գազի բալոններ, ինքնաշեն ականներ և անկառավարելի ականներ: Գրոհայինները ձգտում են որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել դպրոցներին, հիվանդանոցներին և սոցիալական օբյեկտներին: Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց: Այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը: Հոկտեմբերի 23-ին կառավարական զորքերը հարձակման էին անցել Հալեպի հարավում եռօրյա հումանիտար դադարի ավարտից հետո, որի ընթացքում խաղաղ բնակիչներն ու զինյալները կարող էին հեռանալ քաղաքից: Ահաբեկիչները հրաժարվել են հեռանալ քաղաքից և սպառնալիքներով թույլ չեն տվել դա անել նաև խաղաղ բնակիչներին: 2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |