Մոուրինյո. Ռունին չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»![]() 29 հոկտեմբերի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի հարձակվող Ուեjն Ռունին չի հեռանա ակումբից, իսկ իրենց միջև տարաձայնություններ չկան, գրում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Sun-ը հայտնել էր, որ Մոուրինյոն խորհուրդ է տվել Ռունիին նոր ակումբ որոնել իր համար, եթե ուզում է մեկնարկային կազմում խաղալ: «Լրագրողները պետք է պատմություններ հորինեն թերթերը վաճառելու համար, բայց մենք խնդիրներ չունենք: Ռունին կարևոր խաղացող է թիմի համար: Նա մտադիր չէ հեռանալ ակումբից, չէ որ մենք սիրում ենք նրան, իսկ նա սիրում է մեզ»,-ասսել է գլխավոր մարզիչը: Վերջին չորս հանդիպումը Ռունին անցկացրել է պահեստայինների նստարանին: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռունիով հետաքրքրվում է ամերիկյան Գլխավոր ֆուտբոլային ակումբի «Պորթլենդ Թիմբերս» ակումբը: Իսկ չինական «Շանհայ ՍԻՊԳ-ն», որը գլխավորում է Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն Երան Էրիկսոնը, պատրաստ է եռամյա պայմանագիր առաջարկել Ռունիին տարեկան €34 մլն աշխատավարձով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |