Սյունիքում ադրբեջանցիների լքած հենակետերում զինամթերք է հայտնաբերվել![]() 29 հոկտեմբերի 2016 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում առկա է լքված զինամթերք: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական զինված ուժերի ինժերենական ծառայության ջանքերով և Հումանիտար ականազերծման կենտրոնի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականացված հետազոտության արդյունքում նշված տարածքում` դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում, հայտնաբերվել է զինամթերքի 2 կուտակատեղի` 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ և 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ: Հայտնաբերված զինամթերքը հոկտեմբերի 27-ին ոչնչացվել է էլեկտրական ճայթիչ հրապատիճի կիրառման մեթոդով: Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում հակառակորդի մեկ այլ նախկին դիրքում լքված զինամթերքի նոր խմբաքանակի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: Այն տարածքները, որտեղ հայտնաբերվել է լքված զինամթերքը, Եղվարդ և Ուժանիս համայնքների բնակիչների կողմից օգտագործվում է որպես խոտհարք և արոտավայր, ինչը ևս մեկ անգամ զգոնության ու աչալրջության կոչ պետք է լինի համայնքների բնակիչներին`վերստին հիշեցնելով նրանց, որ կտրականապես արգելվում է մուտք գործել վտանգավոր տարածքներ: «Միանշանակ է, որ լքված զինամթերքի հայտնաբերումը վառ ապացույցն է այն բանի, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հակառակորդի մարտկոցներն այս դիրքերից ականակոծել են Եղվարդ և Ուժանիս համայնքային կենտրոնները: Եվ, ըստ ամենայնի, մեր հրետանու նշանակետային գնդակոծման հետևանքով հակառակորդը խուճապահար լքել է դիրքերը, թողնելով զինամթերքը և արդեն կրակի պատրաստ արկերը»,- նշվում է հաղորդագրության տեքստում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |