Իրաքի բանակը ևս մեկ քաղաք է ազատագրել Մոսուլի մատույցներում![]() 29 հոկտեմբերի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը շարունակում է Մոսուլի գրոհը հարավից` ևս մեկ քաղաք ազատագրելով «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Շուրա քաղաքը մինչ գրոհը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծման և ավիահարվածների, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով: Ըստ տեղի հրամանատարների, քաղաքը գործանականում առանց մարտի են գրավել, քանի որ ահաբեկիչների մեծ մասը հասցրել էր հեռանալ քաղաքից` որպես «կենդանի վահան» օգտագործելով խաղաղ բնակիչներին: Սակայն ԱՄՆ ՌՕ ուժերը կասեցրել են ԻՊ գրոհայինների շարասյան շարժը և պատանդներից ոմանց հաջողվել է փրկվել: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |