ԱՄՆ-ն 2016-ին $17.7 մլրդ է ծախսել ռազմական հետախուզության վրա![]() 29 հոկտեմբերի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն 2016-ին $17.7 մլրդ է ծախսել ռազմական հետախուզության վրա, ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախարարությունը եկել է եզրակացության, որ այդ տեղեկատվության հրապարակումը չի վտանգում ռազմական հետախուզության ծրագրի շրջանակում իրականացվող որևէ գաղտնի գործողություն: Սակայն հաղորդագրության մեջ ասվում է, որ այլ տվյալներ ռազմական հետախուզության բյուջեի մասին կամ ծրագրերի մանրամասներին վերաբերող դրույթներ չեն հրապարակվելու, քանի որ գաղտնի են ազգային անվտանգության նկատառումներով: ԱՄՆ ռազմական հետախուզության ծրագիրն ուղղված է հետախուզական տեղեկությունների ստացմանը, որն ԱՄՆ զինված ուժերն օգտագործում են մարտավարական ռազմական գործողությունների ծրագրման և անցկացման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |