Վանաձորում ֆուտբոլի ակադեմիա է բացվել. Մինչև 600 սան կարող է մարզվել![]() 29 հոկտեմբերի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վանաձորում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ֆուտբոլի ակադեմիայի բացումը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Լոռու մարզային ու քաղաքային իշխանությունները: Ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆուտբոլի եվրոպական միության կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում 2010-2014թթ. շահագործման հանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիան Երևանում և Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան՝ ՀՖՖ-ն ձեռնամուխ եղավ Վանաձորի, Էջմիածնի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների կառուցմանը (վերջին երկուսի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են): Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում շրջայցի ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացվել են ակադեմիայի 1260քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում ստեղծված ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակները, հանդերձարանները, ցնցուղարանները, դասասենյակ-լսարանը, բժշկական սենյակը, վարչական մասը և մյուս հարմարությունները, ինչպես նաև արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտը, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին: Պատասխանատուների հավաստմամբ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանի և աղջիկ: Տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որոնց արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում: Կբացվի մոտ 40 աշխատատեղ՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |