ԱՄՆ-ում 2 հայ է ձերբակալվել $3.6 մլն-ի ռազմական սարքավորումներ Իրան ներկրելու փորձի մեղադրանքով31 հոկտեմբերի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 2 հայ է ձերբակալվել $3.6 մլն-ի ռազմական սարքավորումներ Իրան ապօրինաբար ներկրելու փորձ կատարելու մեղադրանքով: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է New York Daily News-ը: 52-ամյա Զավիկ Զարգարյանը Գլենդեյլից և 57-ամյա Վաչե Նաիրյանը Լեյքվյուից ձերբակալվել են հոկտեմբերի 26-ին` գործարք կատարելիս: Խոսքը F-14, F-15, F-16 և F-18-ի համար նախատեսված պահեստամասերի Իրան տեղափոխելու մտադրության մասին է` նախատեսվում էր յուրաքանչյուր պահեստամասից 10-30 նմուշ առաքել Իրան $3.6 մլն ընդհանուր արժողությամբ: Հանցավոր սխեմային մասնակից էր Զարգարյանի ZNC Engineering ընկերությունը, գործարքին մասնակցել է նաև Իրանի 2 քաղաքացի` Անրի Տեր-Մինասյանն ու Օրմուզ Նովրուզը, որոնք, հիմա, ինչպես ենթադրվում է, գտնվում են Իրանում: Ըստ մեղադրական եզրակացության, Տեր-Մինասյանը կապ է հաստատել Զարգարյանի հետ Իրանից և խնդրել է աջակցել ամերիկյան առաքիչներից ռազմական ինքնաթիռների համար նախատեսված պահեստամասերի գնման հարցում: Զարգարյանը փորձել է անհրաժեշտ մասերը գնել առաքողից, որն իրականում ԱՄՆ ազգային անվտանգության հատուկ գործակալ էր: Տեր-Մինասյանը եղել է ԱՄՆ` անձամբ Զարգարյանի և առաքիչի հետ հանդիպելու նպատակով: Ձերբակալվածները չեն խոստովանել իրենց մեղքն ու ազատ են արձակվել գրավի դիմաց: Ինչպես հայտնում է քննությունը, լսումները նշանակված են դեկտեմբերի 20-ին: Եթե նրանց մեղքն ապացուցվի, Զարգարյանին սպառնում է մինչև 115 տարվա ազատազրկում և $4.8 մլն տուգանք, իսկ Նաիրյանին սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում և $3.8 մլն տուգանք: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |