Վարչապետ. 2017-ի բյուջեով նախատեսվում է 3.2% տնտեսական աճ31 հոկտեմբերի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի մոտ 3.2%-ի աճ: Այս մասին Ազգային Ժողովում հաջորդ տարվա բյուջեի շուրջ սկսված քննարկումների ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ վերջին 2 տարում Հայաստանի տնտեսությունն արտաքին աշխարհից եկող ցնցումներով է ուղեկցվում: Ըստ նրա այս իրավիճակում դժվար է տնտեսական աճ ու կայունություն ապահովել, սակայն այդ նպատակով կառավարությունն անելու է ամեն ինչ. «2017 թվականի համար կառավարությունը նպատակդրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2%-ի աճ, հաշվի առնելով տնտեսական պասիվությունը, այս ցուցանիշին հասնելու համար մեզնից բավական ջանքեր կպահանջվի»,-ասել է Կարապետյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք կանեն ամեն ինչ՝ դրան հասնելու համար, մեջբերում է Araratnews.am-ը: Վարչապետը նշել է, որ վերջին երկու տարում ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է ՌԴ տնտեսության դրությամբ և տրանսֆերտների նվազմամբ: Այդ նպատակով, ըստ նրա, հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը բերել է պետական պարտքի ավելացման: Կարեն Կարապետյանը նշել է, թե իրենց խնդիրն է բոլոր անհրաժետ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունություն ապահովեն և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունացման հասնեն: «Թափանցիկ գործելակերպով հարկատուների բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, արդյուքնները՝ տեսանելի հանրության համար»,-ասել է նա: Կարապետյանը շեշտել է՝ իրենց մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն խնայողաբար: Նպատակ է դրվում նաև, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի, որպեսզի հնարավորություն տրվի գործարարներին վերարտադրվել, և որպեսզի 2017 թվականի համար ստեղծվի կայուն պլատֆորմ, որ հետագայում հնարավոր լինի զարգացում ապահովել: Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը:2017-ի բյուջեն կազմելու է 1 տրիլիոն 360 մլրդ դրամ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |