Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրին31 հոկտեմբերի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբանջուն:Թուրքական Vatan թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է թերթի ևս 8 աշխատակից, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» չանդամակցելով հանդերձ նրանց օգտին գործելով» հանցանք կատարելու մեջ: Ձերբակալվածների շարքում են փաստաբան Բյուլենթ Ութքուն, հոդվածագիրներ Հիքմեթ Չեթինքայան, Այդըն Էնգինը, Գյուրայ Օզը, Մուստաֆա Քեմալ Գյունգորը: Cumhuriyet-ի նախկին խմբագիր Ջան Դյունդարին, որը գտնվում է արտերկրում, նույնպես ձերբակալելու որոշում է կայացվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունն ընդդիմադիր թերթի ներկայացուցիչների ձերբակալման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից կարճ ժամանակ անց թերթը հեղաշրջման փորձն օրիկանացնող հրապարակումներ է արել: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հուլիսի 15-ի դեպքերի հետևում կանգնած է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, որի հիմնած գյուլենական համայնքը թուրքական իշխանությունների և մամուլի կողմից անվանվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ): Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |