Օզբիլիսը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Չեռնոգորիայի հետ խաղը31 հոկտեմբերի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը թուրքական «Բեշիկթաշի» ֆեյսբուքյան էջի վրա հղումով: Ըստ Օզբիլիսի, վնասվածքը լուրջ է` ուսահոդն է վնասվել: Հոկտեմբերի 30-ի երեկոյան Օզբիլիսը վիրահատվել է: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Օզբիլիսին մոտ 2 ամիս կպահանջվի վերականգնվելու համար, իսկ դա նշանակում է, որ 26-ամյա կիսապաշտպանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի ԱԱ-2018 ընտրական հանդիպումը Չերռնոգորիայի հետ: ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը դեռևս ակումբից չի ստացել պաշտոնական տեղեկություն Արաս Օզբիլիսի առողջական վիճակի մասին: Օզբիլիսի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն: Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհանդիպի Չերնոգորիայի հետ 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |