«Նկարում են հայ ճարտարապետները». «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նոր ցուցահանդես է բացվելու31 հոկտեմբերի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նոյեմբերի 2-ին բացվելու է «Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես: Պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ ներկայացվելու են հայ ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները, որոնց մեծ մասը ցուցադրվում են առաջին անգամ, գրում է Panorama.am-ը: Ներկայացվելու են ճարտարապետներ Արծվին Գրիգորյանի (1935-2012 թթ), Ջիմ Թորոսյանի (1926-2014 թթ), Օլեգ Վարդանյանի (1946-1997 թթ), Մարկ Գրիգորյանի (1900-1978 թթ), Արթուր Թարխանյանի (1932-2006 թթ), Վարուժան Սահակյանի (1925-1985 թթ), Գարրի Ռաշիդյանի (1933-2016 թթ), Կառլեն Անանյանի (1924-2011 թթ), Ստեփան Քյուրքչյանի (1929-2014 թթ), Օհան Բերբերյանի (1937-1998 թթ), Սաշուր Քալաշյան (1936 թ.) աշխատանքները: Ընդհանուր առմամբ ներկայացված է լինելու 36 աշխատանք: Մուրադյանն ասել է, որ աշխատանքները հավաքել է՝ գործակցելով ճարտարապետների ժառանգների հետ: Նրա խոսքով՝ կային մարդիկ, ովքեր հրաժարվել են ցուցադրությանը մասնակցելուց՝ ասելով, որ ցուցադրելու համար համապատասխան աշխատանք չունեն: «Իմ պատկերասրահի նպատակն է լավ, լուրջ, պրոֆեսիոնալ նկարչություն ցույց տալը: Ճարտարապետները զբաղված մարդիկ էին, բայց նրանք հոգով, սրտով արվեստագետ էին, հիմիկվա անճոռնի շենքեր կառուցողներին նկատի չունեմ, և իրենց զգացմունքները երբեմն արտահայտում էին նկարելով: Ինձ համար կարևոր է անկեղծ մարդու զգացմունքները, իսկ նրանք և պրոֆեսիոնալ էին, և անկեղծ: Նրանք չէին նկարել ցուցադրվելու համար, այլ իրենց հոգու համար»,- ասել է պատկերասրահի տնօրենը՝ նշելով, որ մտադիր է կազմակերպել նաև երիտասարդ սերնդի ճարտարապետների գեղանկար աշխատանքների ցուցահանդես: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |