Ջակարտայում կդիտարկվի ԵՏՄ-ին Ինդոնեզիայի մասնակցության հնարավորության հարցը![]() 31 հոկտեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Ջակարտայում բացված Առևտրա-տնտեսական և տեխնիկական գործակցության հարցերով ռուս-ինդոնեզական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում կդիտարկվի Եվրասիական տնտեսական միությանն Ինդոնեզիայի մասնակցության հնարավորության հարցը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպան Վահիդ Սուպրիյադին: «Նիստի օրակարգում ընդգրկված է տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտի մի շարք կարևոր հարցերի քննարկումը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Ինդոնեզիայի մասնակցության հնարավորությունը: Այդ միություն Ինդոնեզիայի մտնելը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն կարևոր պոտենցիալ շուկա է նրա համար»,- ասել է դիվանագետը: 2016-ի հունվարին Ջակարտա կատարած այցի ժամանակ ՌԴ առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ Ինդոնեզիան և Ռուսաստանն ուսումնասիրում են ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը, ինչը պահանջում է ԵԱՏՄ-ի կոլեգիայի հետ մանրակրկիտ աշխատանք: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:Նախատեսված են հանդիպումներ Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |