Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի ԼՂՀ նախագահի հետ

PanARMENIAN.Net - Երեւան կատարելիք այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը հունիսի 5-ին կհանդիպի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, հաղորդում է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մամլո ծառայությունը:



ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջան է ժամանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հունիսի 9-10 Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումը վերջնականապես նախապատրաստելու համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---