ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմը աղետ կդառնա Ադրբեջանի համար 4 հունիսի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «Ամեն օր իրանա-ադրբեջանական սահմանն են անցնում հարյուրավոր իրանցիներ, որոնք ապաստան են փնտրում հարեւան երկրում: Ընդ որում իրավիճակն անցակետերում թեժանում է ժամ առ ժամ եւ սպառնում է վերաճել բողոքի զանգվածյին ակցիաների, որոնք կարող են ամենաանսպասելի ձեւերն ընդունել: Կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել: Սակայն, ինչպես պնդում են ադրբեջանցի սահմանապահները, սահմանը փակ է իրանական կողմի նախաձեռնությամբ, ինչը ստիպել է ադրբեջանցի մաքսավորներին համարժեք միջոցներ ընդունել: Արդյունքում հարյուրավոր իրանցի քաղաքացիներ մնացել են ադրբեջանական տարածքում: Բացի այդ, լարվածություն են առաջացնում մեծաթիվ բեռնատար եւ ուղեւորատար ավտոմեքենաներ, որոնք կուտակվել են սահմանի երկու կողմում»,-ասվում է «Ադրբեջանին միջուկային աղետ է սպառնո՞ւմ» հոդվածում, որ հրապարակվել է «Նոր ռուսական խոսք» թերթում: Ըստ հեղինակների, Իրանի հետ սահմանակից շրջանների բնակիչները հուզումների մեջ են, եթե չասենք խուճապի, վախենալով լայնածավալ պատերազմից տարածաշրջանում: Նրանցից շատերն արդեն զրկվել են մի կտոր հացից, քանի որ հիմնականում ապրում էին առեւտրի հաշվին, Իրանից ներմուծելով սննդի եւ տնտեսական ապրանքներ: «Ռազմական գործողություններ սկսվելու դեպքում, որին կարող է հետեւել ցամաքային գործողությունը, ինչպես դա եղավ Աֆղանստանի եւ Իրաքի հետ, Ադրբեջանը կարող է լցվել փախստականների նոր ալիքով, որոնք ապաստան կգտնեն սովորական վրանային ճամբարներում` նրանց սպասում են հակասանիտարական վիճակն ու համաճարակները: Իրանցիների զանգվածային փախուստը Ադրբեջան, որտեղ առանց այդ էլ իրենց խղճուկ վիճակում են գտնվում շուրջ մեկ միլիոն փախստականներ եւ բռնի տեղահանվածներ Հայաստանի հետ վիճահարույց տարածքներից, հղի է Ադրբեջանի համար հումանիտար աղետով: Բացի այդ, ամերիկյան ՌՕՈՒ-ի կետային հարվածները Իրանի ատոմակայանների միջուկային օբյեկտներին անխուսափելիորեն կհանգեցնեն ռադիոակտիվ վարակի եւ ռադիոակտիվ ամպերը կարող են հասնել մինչեւ Բաքու»,-ասվում է հոդվածում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |