ՀՀ-ում գրիպանման սուր շնչառական վիրուս է տարածվել. Համաճարակ չկա31 հոկտեմբերի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սուր շնչառական վարակների սրացում կա, սակայն սեզոնին համապատասխան է: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: «Մենք լուրջ շեմին չենք հասել, քանի որ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»,- ասել է Ասոյանը: Ըստ նրա` վարակների չտարածմանը նպաստում է նաև այն, որ այսօրվանից դպրոցականներն արձակուրդում են գտնվում, իսկ երեխաները վարակների ամենաշատ տարածողներն են: «Այժմ գրիպանման սուր շնչառական վիրուս է տարածված, որի նախանշաններն են ջերմությունը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, հազը, որը շատ ուշ է անցնում: Հնարավոր չէ իրական թիվ ասել, թե քանի մարդ է հիվանդ, քանի որ շատերն ուղղակի չեն դիմում բժշկի: Ուզում եմ բոլորին խորհուրդ տալ` եթե հիվանդ եք, մի' գնացեք աշխատանքի, իսկ գնալու դեպքում գոնե դիմակ կրեք: Ի դեպ, դիմակներն անհրաժեշտ է փոխել 8 ժամը մեկ: Մեկ` սուր շնչառական վիրուսով վարակված ուսանողը, օրինակ, կարող է 5-10 այլ ուսանողի վարակել»,- ասել է Ասոյանը, մեջբերում է Yerkir.am-ը: Նա տեղեկացրել է նաև, որ օդակաթիլային վարակները շատ տարածված են խիտ բնակեցված վայրերում` քաղաքներում, իսկ գյուղերում վիրուսն ավելի քիչ է տարածվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |