Սեբաստիայի հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել31 հոկտեմբերի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել: Թուրքական HaberTürk լրատվականին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ արարողությանը մասնակցելու համար Զառա է ժամանել նաև 38 հոգուց բաղկացած պոլսահայերի խումբը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել այդ գերեզմանոցում հանգչող իրենց նախնիներին: Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո ելույթ ունեցած հայր Զոհրապ Ջիվանյանը նշել է, որ գերեզմանոցում վերջին անգամ հուղարկավորություն էր կատարվել 1958-ին: Դրանից հետո այստեղ հոգեհանգստի կարգ այլևս չի կատարվել: Զառայի հայկական գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ Սիվաս այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից: Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ գերեզմանատան տարածքում վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |