Լիբանանը նոր նախագահ ունի. Գեներալ Աունը քրիստոնյա է![]() 31 հոկտեմբերի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Քվեարկությունը խորհրդարանում անցել է երկու փուլով. առաջին փուլում գեներալ Աունին չի հաջողվել հավաքել ձայների երկու երրորդը` 127 քվեից 86-ը: Նա հավաքել էր 83 քվե: Լիբանանի բարձրագույն պետական պաշտոնը թափուր էր 2014-ի մայիսից: Լիբանանի նախկին նախագահ Միշել Սուլեյմանը հեռացել է պաշտոնից 2014-ի մայիսի 25-ին, այդ օրվանից ի վեր նախագահի պաշտոնը թափուր էր: Ավելի քան 2 տարի լիբանանցի խորհրդարանականները չէին կարողանում պայմանավորվել քաղաքական բանաձևի մասին, որն ընդունելի կլիներ մահմեդականների և քրիստոնյաների համար: Քվեարկությունը խորհրդարանում հետաձգվել է 45 անգամ քվորումի բացակայության պատճառով: Photo: EPA Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |