Մոսուլի գրոհը սկսվել է31 հոկտեմբերի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից, գրում է ՏԱՍՍ-ը Al Arabiya-ի վրա հղումով: Ավելի վաղ ԶՈւ հրամանատարությունը հայտարարել էր Մոսուլը 3 ուղղությունից գրոհելու մասին` Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիայի, 16-րդ հետևակի դիվիզիայի, 3-րդ հետևակային գումարտակի, ինչպես նաև հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնակցությամբ: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: Հոկտեմբերի 28-ին միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրաքյան ուժերը երկօրյա դադար են վերցրել գրոհից առաջ ուժերը վերախմբավորելու համար: Հոկտեմբերի 29-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հերքել է գրոհը կասեցնելու մասին լուրերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |