Աջափնյակում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի 57-րդ մասնաճյուղը![]() 31 հոկտեմբերի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է թվով 57-րդ՝ «Շինարարներ» մասնաճյուղը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի 15 շենք, 156 հասցեում: «Մեր գործունեության 20 տարիների ընթացքում արդեն գործարկել ենք 57 մասնաճյուղ, այս գործընթացը լինելու է շարունականան, և «Շինարարներ»-ի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականացվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Աջափնյակ համայնքում մասնաճյուղի բացումը կարևոր նշանակություն ունի թե՛ բանկի, թե՛ մեր հաճախորդների համար: Մասնաճյուղը աշխատելու է բանկի կողմից ընդունված բիզնես էթիկայի կանոններով, ինչը նշանակում է աշխատանքի ընթացքում մաքսիմալ թափանցիկություն և հաճախորդի հետ ավելի անմիջական շփում: Նոր գործարկվող մասնաճյուղում, հակառակ ձևավորված կարծրատիպերի, չկան արգելքներ աշխատակցի և հաճախորդի միջև»- նշում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով: Կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար: «Շինարարներ» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |