Արոնյանը կմասնակցի Tata Steel Chess գերհզոր մրցաշարին![]() 31 հոկտեմբերի 2016 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-29-ը Հոլանդիայում տեղի կունենա Tata Steel Chess 2017 անվանումը կրող գերհզոր մրցաշարը, որին կմասնակցի նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Պենտալա Հարիկրիշնան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ռիչարդ Ռապորտը, Վեյ Յին, Ադհիբան Բաշկարանը և Լյուկ Վան Վելին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |