Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բարձրահարկ բնակելի շենք է կառուցվում

Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բարձրահարկ բնակելի շենք է կառուցվում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար` նշելով նման ծրագրերի պահանջվածությունն ու կարեւորությունը:

Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ավելի վաղ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բարերար Վիտալի Գրիգորյանցին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---