Գյումրու սիմֆոնիկը ելույթ է ունեցել Թբիլիսիում![]() 31 հոկտեմբերի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Թբիլիսիի Մերաբ Բերձենիշվիլիի անվան մշակույթի միջազգային կենտրոնում: Համերգը կայացել է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հայաստանի դեսպանության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Համերգը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ, վրացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, գրում է Ա1+-ը: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն հիմնադրվել է 1993-ին: Նվագախմբի համերգացանկում հիմնականում ընդգրկված են դասական գործեր:Նվագախումբն իր գոծունեության ընթացքում բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գյումրիում, Շիրակի և հանրապետության տարբեր մարզերում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |