«Հայաստան» հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը

«Հայաստան» հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը

PanARMENIAN.Net - «Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016-ին» ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը:

Ուղարկելով SMS 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 համարին` հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են 300 դրամով աջակցել արցախյան համայնքներին: Հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Այս նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաև Արցախում և սփյուռքում:

Ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին:

Նոյեմբերի 16-ից 20-ը Ֆրանսիայում կանցկացվի համաեվրոպական հեռախոսամարաթոն Ֆրանսիայի, Գերմանայի, Շվեյցարիայի տեղական մարմինների մասնակցությամբ: Իր երկրից հեռախոսամարաթոնին կմիանա նաև Հունաստանի համայնքը:

«Հեռուստամարաթոն 2016-ի» շրջանի մեկնարկը նշանավորվել է հոկտեմբերի 23-ին Տորոնտոյի հայ համայնքի հավաքագրած 1 միլիոն ամերիկյան դոլարով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---