ՀՀ և Ինդոնեզիայի ԱԳ նախարարությունների միջև գործակցության հուշագիր է ստորագրվել![]() 1 նոյեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական և մշակութային փոխանակումների խրախուսումը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր այցը Ջակարտա միտված է էլ ավելի զարգացնելու Ինդոնեզիայի հետ բարեկամական հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ իր նախորդ այցելությունից ի վեր առաջընթաց է գրանցվել երկկողմ հարաբերություններում: Կյանքի են կոչվել մի շարք պայմանավորվածություններ, Ջակարտայում հիմնվել և ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ դեսպանությունը, անցյալ տարի Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր, համագործակցություն է մեկնարկել երկու երկրների կրթական հաստատությունների միջև։ Նախարարները շեշտել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման կարևորությունը՝ այդ համատեքստում արժևորելով այս այցի շրջանակներում ստորագրվելիք ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագիրը։ Նախարարները գոհունակություն են հայտնել նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների կրթական հաստատությունների՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև ուղիղ կապերի հաստատման կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են տարբեր տնտեսական ինտեգրացիոն ձևաչափերում համագործակցության հնարավորությունները: Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամին, փախստականների խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Ինդոնեզիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳ նախարարին է ներկայացրեց Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ինդոնեզիայի ԱԳ նախարարին հրավիրել է այցելել Հայաստան: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռետնո Մարսուդին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև համագործակցության հուշագիր։ Էդվարդ Նալբանդյանը և Ինդոնեզիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նազիրը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։ Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |