Գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով![]() 1 նոյեմբերի 2016 - 11:12 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները։ Գործող սակագները՝ 1) ամսական մինչև 10 հազար մ³ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի սակագինը` 146.700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 2) ամսական 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ P = 257.56 * E, որտեղ` P—ն 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնականգազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E—ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է: Առաջարկվող սակագները՝ 1) ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նորսպառողական խումբ) տարեկան մինչև 600 մ³ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի սակագինը 100.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: 2) ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ Pջ = 212 * E, որտեղ` Pջ—ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվողբնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։ 3) վերամշակող կազմակերպություններին (նոր սպառողական խումբ) վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ Pվ = 212 * E, որտեղ` Pվ—ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետուամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, 4) ամսական մինչև 10 հազարմ³ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի սակագինը 139.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, 5) ամսական 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 մ³ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ P = 242.1 * E, որտեղ` P—ն 10 հազար մ³ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնականգազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 մ³)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի սպառման ծավալների աճի խթանման և գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնման խրախուսման նպատակով՝ ամսական 10 մ³ և ավելի սպառում ունեցող բոլորսպառողներին՝ բացառությամբ ԱԳԼՃԿ-ների, ՀՀ Պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների և ջերմակայանների կողմից ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով սպառվող բնական գազի, սակագնի հայտին կից ներկայացվող տեղեկանքում բերված սպառման ծավալներից ավել սպառված յուրաքանչյուր 1000 մ³գազի գինը կհաշվարկվի 212 * E բանաձևով: Նոր ստեղծվող գազասպառող ձեռնարկությունների համար, որոնց ամսական սպառումը կկազմի 10 հազար մ³ և ավելի, գազամատակարարման պայմանները և սակագների մեծությունները կորոշվեն լրացուցիչ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկումների արդյունքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |