Արոնյանը պահպանում է 5-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում![]() 1 նոյեմբերի 2016 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը՝ ընթացիք ամսվա համար: Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2853 միավորով: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2823), 3-րդ տեղում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2811), 4-րդ հորիզոնականում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2810): Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2795 միավորով 5-րդ տեղում է: Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը 68-րդ, Սերգեյ Մովսիսյանը 74-րդ, Գաբրիել Սարգսյանը 81-րդ տեղերում են: Արոնյանը 2016-ի հուլիսից նոյեմբեր ՖԻԴԵ-ի ամենամսյա վարկանիշում 5-րդ տեղն է զբաղեցնում, շախմատիստը 4-րդ տեղում էր հունիսի վարկանիշում: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Կարդացեք նաև՝ Արոնյանը կմասնակցի Tata Steel Chess գերհզոր մրցաշարին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |