Տարածաշրջանում որոշակի հակահայկական համակարգի պայմաններում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ քաղաքականությունը կարող է տեղին լինել 4 հունիսի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում հայկական կողմի հնարավոր զիջումները չեն ենթադրում, որ Ադրբեջանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ կփոխվի: Երկուշաբթի օրը Երեւանում նման կարծիք է հայտնել պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները» խորագրով կլոր սեղանի ժամանակ: «Եթե տեսականորեն ենթադրենք, որ Հայաստանը որոշ զիջումների կգնա հանուն խաղաղության տարածաշրջանում, դա չի նշանակում, որ ադրբեջանական հասարակությունում կդադարեն Հայաստանը դիտարկել որպես, մեղմ ասած, մրցակցի»,-գտնում է նա: Այդ առիթով Դեմոյանը նշել է, որ 1991 թվականից ի վեր Ադրբեջանը որոշակի կոդ ունի, որը առկա է ինչպես պետական քաղաքականության, այնպես էլ հանրության գիտակցության մեջ: «Այդ ծածկագիրը, ԴՆԹ-ի պես, այդ երկրի ժառանգական գործոնն է»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Դեմոյանի, խնդիրը չի սահմանափակվում վիճահարույց տարածքների հարցով, այն համալիր բնույթ է կրում: «Մեր առջեւ տարածաշրջանում հետագա գոյության հնարավորության գլոբալ հարցն է ծառացել եւ սա չափազանցություն չէ»,-ընդգծել է նա, հավելելով, որ տարածաշրջանում ձեւավորվող հակահայկական համակարգում Հայաստանի որոշակիորեն ագրեսիվ դիրքորոշումը տեղին կլիներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |