Հ.Դինքի սպանության գործով լսումները կանցնեն խիստ գաղտնիության պայմաններում

PanARMENIAN.Net - Ստամբուլում հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով լսումները կսկսվեն 2007 թվականի հուլիսի 2-ին: Նիստը կանցնի փակ դռների ետեւում, ցանկացած տեղեկության հրապարակումը լսումների ընթացքի վերաբերյալ արգելված է:



Լրագրողները զրկված կլինեն լսումների վայրից ռեպորտաժներ վարելու հնարավորությունից, նրանց նաեւ տեղեկատվություն չի տրամադրվի նիստի ընթացքի վերաբերյալ, հաղորդում է «Մարմարա» թերթը:





Հիշեցնենք, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է հունվարի 19-ին Ստամբուլում, իր գրասենյակի մոտ` ազգայնական խմբավորման 17-ամյա անդամ Օգյուն Սամասթի կողմից: Այդ գործով 19 մարդ է անցնում. անմիջական մարդասպանը` 17-ամյա Օգյուն Սամասթը, հանցագործության 18 մասնակիցները, որոնց թվում են Էրհան Թունջելն ու Յասին Հայալը, ովքեր մեղադրվում են մահափորձի կազմակերպման մեջ: Դատախազը Թունջելի եւ Հայալի համար ցմահ բանտարկություն է պահանջում, ովքեր հանդիսանում էին զինված ահաբեկչական խմբավորման անդամներ: Օգյուն Սամասթը անչափահաս է եւ կարող է ստանալ մինչեւ 24 տարվա ազատազրկում: Դատախազը նաեւ տարբեր չափի ազատարզրկման դատապարտում է պահանջել Մուսթաֆա Օզկոկի, Թունջայա Ուզունդալայի, Զեյնելա Աբիդին Յավուզի, Ահմետ Իսկենդարի, Էրսին Յոլչուի, Յաշար Ջիհանի, Հալիս Էգեմենի. Սալին Հաջիսալիողլուին, Ալպեր Էսիրգեմեզի, Իրֆան Օզկանի, Օսման Ալփայի, Էրբիլ Սուսամանի, Նուման Սիսիմանի, Սենոլ Աքդումանի եւ Վեյսել Թոփրակի համար: Նրանք բոլորը մեղադրվում են Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---