Բելգիայի Սենատի նախագահ. ԼՂ խնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով 1 նոյեմբերի 2016 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի և խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակայնի հանդիպումը, որից հետո նրանք հանդես եկան լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, հայտնում է Aysor.am-ը: Գալուստ Սահակյանը հատկապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ «Հանդիպման ժամանակ մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության գործընթացին և փաստել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճաապարհով», - ընդգծել է Գալուստ Սահակյանը։ Իր հերթին Քրիստին Դըֆրենյը նշել է, որ իր երկիրը ևս կարևորում է հակամարտության խաղաղ կարգավորումը: «Մենք նման տիպի հակամարտությունների հանգուցալուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով։ Միայն այս կերպ այդտեղ ապրող մարդկանց տանջանքներին հնարավոր կլինի վերջ դնել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը բարդ աշխարհագրական և ռազմավարական իրավիճակում է գտնվում, բայց մեր դռները, Եվրոպայի դռները միշտ բաց են բանակցությունների և ցանկացած ոլորտում աշխատանքի համագործակցության համար։ Բելգիայի Սենատը ջանք չի խնայի աջակցելու Հայաստանին իր որոշումների մեջ», - ասել է նա։ Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |