Ադրբեջանցի հայտնի լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում![]() 1 նոյեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայում, հայտնել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը «Թուրան» գործակալությանը: Միրկադիրովը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման պետական դավաճանության մեղադրանքով: Իշխանությունները պնդում էին, թե Միրկադիրովին «անդամագրել է» իրավապաշտպան Լեյլա Յունուսը «հայկական հետախուզության համար աշխատելու նպատակով»: Միրկադիրովն այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն էր Լեյլա Յունուսը: Այդ մեղադրանքը ոչ մի ապացույց չստացավ դատարանում, սակայն, այնուամենայնիվ, լրագրողը 2014-ին դատապարտվեց և գրեթե 2 տարի անցկացրեց անազատության մեջ և ազատ արձակվեց պայմանականորեն միջազգային հանրության հզոր ճնշման արդյունքում, հայտնում է contact.az-ը: Միջազգային կազմակերպությունները Միրկադիրովին քաղբանտարկյալ էին համարում: Մինչ ձերբակալությունը Միրկադիրովը «Զերկալոյի» սեփական թղթակիցն էր Թուրքիայում, որտեղ և ձերբակալվեց ու արտաքսվեց Ադրբեջան: Նրա ընտանիքը մնաց Թուրքիայում առանց գոյության միջոցների: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությամբ և Շվեյցարիայի իշխանությունների ջանքերով Միրկադիրովի կինն ու երկու երեխաներն ապաստան ստացան այդ երկրում: 3 ամիս առաջ Միրկադիրովին թույլատրեցին այցելել ընտանիքի անդամներին: Լրագրողն ապաստան ստանալու իր ձգտումը բացատրել է Շվեյցարիայում հաստատված ընտանիքի հետ վերամիավորվելու ցանկությամբ, ինչպես նաև պահպանվող սպառնալիքով իր ազատությանն ու առողջությանը, քանի որ նրա դեմ մեղադրանքը դեռ հանված չէ: Լեյլա և Արիֆ Յունուսները ևս հեռացել են Ադրբեջանից, նրանք արտագաղթել են Նիդերլանդներ: Վերջին տարիներին Ադրբեջանում ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |