Նալբանդյանը Ջակարտայում քննարկել է ԵՏՄ և ԱՍԵԱՆ երկրների գործակցության հնարավորությունը![]() 1 նոյեմբերի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպել է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի, գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրել է ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները: Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության փոխգործակցության հնարավորությունը: Լե Լուոնգ Մինը այդ առումով նշել է, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել այդ ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԱՍԵԱՆ-ը Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն է, որին անդամակցում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Սինգապուրը, Բրունեյը, Մալայզիան, Կամբոջան, Ֆիլիպինները, Վիետնամը, Լաոսը և Մյանման: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |