Շիա զինյալները 5 գյուղ են ազատագրել Մոսուլի մատույցներում![]() 1 նոյեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Շիա զինյալների «Բադրա կազմակերպություն» խմբավորման գրոհայինները հայտարարել են Մոսուլի մատույցներում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից 5 գյուղ ազատագրելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով: «Բադրա կազմակերպության» և Ալի ալ Աքբար բրիգադի ուժերը 5 գյուղ են ազատագրել Մոսուլից դեպի արևմուտք ընկած տարածքում»,-մեջբերել է հեռուստաալիքը կազմակերպության հայտարարությունը: Ազատագրված բնակավայրերի թվում են Ֆարֆարա, Իմամ Համզա, Ումմ Սիջան գյուղերը: Շիա զինյալները նաև թունելների մեծ ցանց են հայտնաբերել Մոսուլի արվարձանում: Այդ թունելների ցանցում կա կապի կենտրոնացված համակարգ, պայթուցիկ նյութերի պահեստարան: «Թունելների ցանցն ամբողջությամբ ականապատված է, այն կվնասազերծվի»,-հայտարարել է շիաների կազմակերպությունը: Անկարան դեմ է շիաների մասնակցությանը ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Շիա կամավորականների մասնակցությունն ԻՊ-ից քաղաքի ազատագրմանը խաղաղություն ու հանգստություն չի բերի: Կրոնական հողի վրա տարաձայնությունները կշարունակվեն և դա նոր բախումների կհանգեցնի: Տեղաբնակ սունիներին պետք չէ ԻՊ և շիա կամավորականների միջև ընտրության առջև կանգնեցնել»,-ասել էր Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի ռազմաօդային ուժերը Մսոուլում ավիահարվածով ոչնչացրել են ԻՊ հետ կապակցված «Ջունդ ալ Խալիֆա» խմբավորման պարագլուխներից մեկին: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |