10 01.11.16 - Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյն իր գլխավորած պատվիրակության անդամների հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր Բելգիայի Սենատի նախագահ. Պետք է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունենք 1 նոյեմբերի 2016 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Սահակյանը շնորհակալություն է հայտնել 2015թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ և հույս հայտնել, որ Քրիստին Դըֆրենյի ջանքերի շնորհիվ Բելգիայի խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, քանի որ մեր օրերում ևս, ցավալիորեն, շարունակվում է ցեղասպանությունների կրկնության վտանգը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը կարևորել է երկու երկրի խորհրդարանականների միջև փորձի փոխանակումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Դըֆրենյը հիշեցրել է, որ Բելգիան եվրոպական երկրների շարքում առաջիններից էր, որ 1998 թ. Հայոց ցեղասպանությունը խստորեն դատապարտող և ճանաչող բանաձև ընդունեց: Խոսելով 2015 թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին` նա ասել է, որ դա ընդամենը մի քայլ է ցեղասպանության ճանաչման ճանապարհին և հավելել է, որ այն ամբողջական կդառնա Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմամբ: Նա հույս է հայտնել, որ իրենց շարունակական աշխատանքի շնորհիվ վերոնշյալ օրենքը կյանքի կկոչվի: Այս համատեքստում Քրիստին Դըֆրենյը ասել է. «Մենք պետք է ընդունենք ժխտումը դատապարտող օրենք, որպեսզի թույլ չտանք ժխտել Հայոց ցեղասպանությունը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ Դըֆրենյը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և նշել է, որ Բելգիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ բանակցային ճանապարհով և պատրաստ է այդ հարցում ունենալ իր ներդրումը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալած գործունեության և միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին: Այնուհետև խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են հայ-բելգիական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղևնի: Նույն օրը Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության հուշարձանին, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |