60 ֆիլմ՝ 20 երկրից. Երևանում անցկացվելու է «Կին» միջազգային 13-րդ կինոփառատոնը 2 նոյեմբերի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-8-ը Երևանում անցկացվելու է «Կին» միջազգային 13-րդ կինոփառատոնը, որի տարբեր ծրագրերում՝ մրցութային, հյուրերի, հետահայաց ցուցադրություն նվիրված հայ վավերագրող Արշա Օվաննեսովային, ներկայացվելու է 60 ֆիլմ` 20 երկրից: Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը: Այս տարի փառատոնի հետահայաց ցուցադրումը նվիրված կլինի հայ վավերագրող Արշա Օվաննեսովային: Կցուցադրվի «Կինը` պողպատից ու արցունքներից» վավերագրական ֆիլմը, որը կպատմի իր ստեղծագործական ուղու մասին: Ֆիլմը նկարահանել է մեկ այլ հայ ազգի վավերագրող` Սեդա Պումպյանսկայան, ում ծննդյան 100-ամյակն է լռանում այս տարի: «Հյուրերի» ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր` «Վարպետն ու Տատյանան» (ռեժ. Գեդրե Ժիցկիտե), «Փոշոտ կտոր» (ռեժ. Ահու Օզթուրք), իսկ փակմանը կներկայացվի Էլլա Մանժեևայի «Ճայեր» ֆիլմը: Փառատոնի շրջանակում կայանալու է կլոր սեղան՝ «Կինը և կինեմատոգաֆիան», Ժուրիի անդամ Ռութ Օլշանը, «Ճայեր» ֆիլմի պրոդյուսեր Ելենա Գլիկմանը կվարեն վարպետության դասեր: Փառատոնի ժյուրիի անդամներն են՝ Կարինե Վերդյան-Կոսմոլ (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ռուսլան Սաղաբալյան (սցենարիստ, Հայաստան/Ռուսաստան), Ռութ Օլշան (ռեժիսոր, Գերմանիա), Մելիս Բեհլիլ (կինոգետ, Թուրքիա), Մոա Ջանստրոմ (ռեժիսոր, Շվեդիա): Փառատոնի հյուրերն են՝ Զեյնեփ Կոպրուլու (ռեժիսոր, Թուրքիա), Ելենա Գլիկման (պրոդյուսեր, Ռուսաստան) և ուրիշներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |