ԱՄՆ ՀԴԲ-ն գաղտնազերծել է ժամանակին Բիլ Քլինթոնի դեմ հարուցված փակ գործի նյութերը 2 նոյեմբերի 2016 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՀԴԲ-ն գաղտնազերծել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դեմ հարուցված փակ գործի նյութերը` 129 էջ: Հետաքննությունը վերաբերում էր թրեյդեր Մարկ Ռիչիի ներմանը, որի մասին որոշումը Քլինթոնն ընդունել է իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին` 2001թ.: Նախագահի գործողությունները ստուգվել են օրինական լինելու առումով, քանի որ Ռիչն ամուսնացած էր Դենիզ Էյզենբերտ Ռիչի հետ, որը բազմիցս է գումարներ նվիրաբերել Դեմոկրատական կուսակցությանը: Ներման ժամանակ հարկերից խուսափելու մեջ մեղադրվող Ռիչն ապրում էր Շվեյցարիայում, գրում է Meduza-ն: Հետաքննությունը սկսվել էր Քլինթոնի պաշտոնանկությունից մեկ տարի անց: 2005-ին ՀԴԲ-ն եկել էր այն եզրակացության, որ օրենքի խախտում չի եղել: Հիլարի Քլինթոնի շտաբի ներկայացուցիչներն արդեն քննադատել են ՀԴԲ-ին նրա ամուսնուն առնչվող հետաքննության նյութերի հրապարակման համար ԱՄՆ նախագահի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Քլինթոնի մամուլի քարտուղար Բրայան Ֆելոնը, մասնավորապես, հայտարարել է, որ ակնկալում է ՀԴԲ-ից Դոնալդ Թրամփի դեմ նմանատիպ հետաքննության նյութերի հրապարակում: Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր Հիլարի Քլինթոնի դեմ հետաքննության վերսկսման մասին, քանի որ նա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում օգտվել է անձնական փոստային սերվերից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |