Վ.Օսկանյան. Ղարաբաղյան գործընթացի ցանկացած հարց մենք կլուծենք միայն Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո

PanARMENIAN.Net - «Հայաստանի համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, առանց այդ հարցի լուծման ուրիշ որեւէ բանի մասին խոսելը ավելորդ է»,-Մորատինոսի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց նրանից, որ Ադրբեջանի իշխանություններրը մերժեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: «Հաջորդած բոլոր իրադարձությունները` շրջափակումը, Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը, հակամարտությունը դժվար լուծելի դարձրեցին: Ես մեկ անգամ եւս կրկնում եմ` կարգավորման հետ կապված ցանկացած հարց մենք կլուծենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո միայն»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ երկու կողմերը հավատարիմ են հակամարտության քաղաքական լուծմանը: «Մենք հուսով ենք եւ հավատում ենք քաղաքական փոխզիջման: Ցանկացած հակամարտություն դժվար է կարգավորել, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է Մորատինոսը, օրինակ բերելով Հարավային Օսիայի չկարգավորված հակամարտությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---