Մոսկվայի միակ հայկական դպրոցը փակվելու եզրին է 2 նոյեմբերի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում գործող միակ պետական հայկական դպրոցը կարող է փակվել: Այդ մասին հայտնել է N1650 դպրոցի խորհրդի կառավարիչ Իրինա Ռուբանովան, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Հայկական N1650 դպրոցը հիմնվել է 1989-ին Սպիտակի երկրաշարժից հետո, որպեսզի Մոսկվայում բուժվող երեխաները կարողանան շարունակել ուսումն իրենց սովոր պայմաններում: Ռուբանովան ասել է, որ հայկական դպրոցը մտադիր են միացնել տեղի մոսկովյան դպրոցի հետ, ինչպես նաև պահանջում են ֆինանսավորում գտնել: Ըստ նրա, դպրոցն արդեն դիմել է Ռուսաստանի հայերի միությանը և հայկական այլ կազմակերպություններին, բայց ապարդյուն: «Դպրոցը բյուջետային է, պետական, երեխաներն այն հաճախում են անվճար: Հիմա մեզ մոտ նոր համակարգ է գործում` դպրոցը ֆինանսավորվում է կախված երեխաների թվից: Մեր դպրոցը 5-հարկանի շենք է Կրեմլի հարևանությամբ, ծախսերը շատ են, ուսուցիչներն այստեղ շատ են»,-ասել է Ռուբանովան: Նա հավելել է նաև, որ ՀՀ կրթության նախարարությունն արել է հնարավորը` պատրաստակամություն հայտնելով դպրոցի բազայի վրա ապահովել Երևանի և Մոսկվայի միջև կրթական նախգծերի իրականացումը, մասնավորապես` ուսումնամեթոդական և կադրային ապահովման հարցերում: Դպրոցի ճակատագիրը պետք է լուծվի մինչև 2017-ի հունվարի 1-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |