Անկարան հրապարակել է հեղաշրջման փորձի երկրորդ «կազմակերպչի» անունը![]() 2 նոյեմբերի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հրապարակել են ռազմական հեղաշրջման անհաջող փորձի երկրորդ «կազմակերպչի» անունը: Հեղաշրջման ենթադրյալ կազմակերպչի անունը Քեմալ Բաթմազ է, այլ մանրամասներ չեն հրապարակվել, հայտնում է Slon.ru-ն Daily Sabah-ի վրա հղումով: Նշվում է, որ Բաթմազը հեղաշրջման մյուս ենթադրյալ կազմակերպիչ Ադիլ Օքսյուզի հետ այցելել է Փենսիլվանիայում բնակվող թուրք ընդդիմադիր գործիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի իշխանությունները համարում են հեղաշրջման գլխավոր գաղափարախոսն ու կազմակերպիչը: Ինչպես գրում է Hurriyet-ը, Բաթմազն ու Օքսյուզը Թուրքիա են վերադարձել հուլիսի 13-ին, հեղաշրջումից մի քանի օր առաջ: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ տեղի ունեցան: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն հայտարարեց երկրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |