Իրանը ներդրումներ կանի ՀՀ-ում հողմակայանների կառուցման բնագավառում![]() 2 նոյեմբերի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Իրանական «Մափնա» ընկերությունը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում: Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում այցելել է իրանական «Մափնա» ընկերություն: Պատվիրակությունն այցելել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: 2005թ. Պուշկինի լեռնանցքում` ծովի մակարդակից 2038մ բարձրությամն վրա կառուցված է 2,64 Մվտ ընդհանուր հզորությամբ «Լոռի-1» հողմակայանը, որը շահագործում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այն Հայաստանում շահագործված առաջին հողմակայանն է, որն իբրեւ մեր երկրում հողմային էներգետիկայի զարգացման մեկնարկային ծրագիր, իրականացվել է Իրանի դրամաշնորհների միջոցով և իրանական «Սանիր» ընկերության մասնակցությամբ: Քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է մոտ 10 000 ՄՎտ, ինչը 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը: Ընթերցեք նաև. Իրանի հետ գազի առուվաճառքի, տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը նախաստորագրվել է ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |