Մերկելը հորդորել է ԵՄ-ին թույլ չտալ Brexit-ի կրկնություն![]() 2 նոյեմբերի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Եվրամիությունը պետք է կանխի ԵՄ-ից դուրս գալու այլ երկրների որոշումը` կազմակերպությունից Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո: Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում առաջատար տնտեսագետների հետ հանդիպմանը: «Հարկավոր է մնացած 27 երկիրը համախումբ պահել, մենք չպետք է թույլ տանք այլ զարգացում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կանցլերը նշել է, որ Լոնդոնի հետ բանակցություններում պետք է պահպանել «լավ, բարեկամական հարաբերությունները, որպեսզի տնտեսության համար վնասները հնարավորինս քիչ լինեն»: Մերկելը նաև ընդգծել է, որ սկզբից հարկավոր է սպասել մինչև որ Բրիտանիան կակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը»,-ասել է նա: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ընթերցեք նաև. Տուսկը չի բացառում, որ Լոնդոնը կարող է հրաժարվել Brexit-ից Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |