Ոչինչ եւ ոչ ոք չի կարող ստիպել Ղարաբաղին մնալ Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար առաջնակարգ է ԼՂ-ի կարգավիճակի որոշումը: Միայն դրանից հետո է կարելի խոսել բանակցությունների շարունակության մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ ունեցած հանդիպումից հետո: Նրա խոսքերով, ոչինչ եւ ոչ ոք չի կարող ստիպել Ղարաբաղին մնալ Ադրբեջանի կազմում: «Վերջին խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդինն է: Մեզ ձեռնտու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միայն այն որոշումը, որն ընդունելի կլինի ԼՂՀ ժողովրդի համար: Ճիշտ է, եւս մեկ ուղի էլ գոյություն ունի. ոչինչ չորոշել: Հասկանալի բան է, որ բանակցային գործընթացում չի կարելի պահանջել 100 տոկոս եւ ստանալ նույնքան: Սակայն, ես կրկնում եմ, որ ԼՂՀ-ի համար կարեւորագույնը կարգավիճակի հարցն է»,- ընդգծել է Ղուկասյանը:



Միեւնույն ժամանակ, ԼՂՀ-ի նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ արմատական տարաձայնություններ չկան կարգավորման հարցով: «ԼՂՀ-ն իր դիրքորոշումն ունի, որը պետք է հաշվի առնեն Հայաստանի իշխանությունները, եւ ոչ միշտ է, որ մենք կարող ենք մերը պնդել: Սակայն դա չի արտացոլվում բանակցային գործընթացի վրա»,- նշել է ԼՂՀ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ նման հակամարտությունը անհնարին է գաղտնի կարգավորել:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---