ԼՂՀ նախագահ. Բանակցությունների ներկայիս ձեւաչափը չի բերի Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը 5 հունիսի 2007 - 19:36 AMT PanARMENIAN.Net - «Երեւի, մենք բոլորս ենք մեղավոր, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Մենք հոյոկապ հասկանում ենք, որ բանակցությունների ներկայիս ձեւաչափը չի բերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նրանք, ովքեր խոսում են դիմակայության մոտալուտ կարգավորման մասին, պետք է շահագրգռված լինեն ԼՂՀ-ի մասնակցության մեջ` որպես բանակցությունների կողմ»,- Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում:Արկադի Ղուկասյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ 1996 թվականին ԼՂՀ-ն ճանաչվել է որպես բանակցությունների կողմ, եւ այդպես էր մինչեւ 1997 թվականի վերջ: «Այժմ բանակցային գործընթացին մասնակցում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Ճիշտ է, եթե նրանք ԼՂՀ-ի ժողովրդի համար շահավետ որոշում ընդունեն, ամեն բան կարգին կլինի»,- նշել է ԼՂՀ ղեկավարը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |