«Նաիրիտի» նախկին աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը![]() 3 նոյեմբերի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտի» նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում: Այս մասին տեղեկությունը հաստատել է աշխատակիցների համակարգող Կարինե Շահվերդյանը: Բողոքի ակցիան մեկնարկել է գործարանի մոտ: Աշխատակիցները փակել էին «Նաիրիտ» տանող ճանապարհը, ապա շարժվել դեպի Կառավարության շենք, գրում է Aysor.am-ը: Նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել գործարանը: Հոկտեմբերի 4-ին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի նստավայրի դիմաց, այնուհետև ակցիան շարունակել Ազգային ժողովի պարիսպների մոտ: Նաիրիտցիները պահանջել են վերագործարկել գործարանը: Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ«Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |