Apple-ը ճկուն iPhone է պատենտավորել 3 նոյեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը պատենտավորել է սմարթֆոնի ծալովի էկրանի տեխնոլոգիան: Սարքի հիմքում ածխաջրածնային հաղորդիչ նանոխողովակներն են, որոնք կարող են ուղի ձևավորել ազդանշանների համար: Դրանք ճկուն են և կայուն վնասվածների հանդեպ, ինչպես նաև կարող են ընդգրկվել կաբելների, դիսփլեյի, տեսախցիկների և սմարթֆոնի այլ կարևոր տարրերի կառուցվածքի մեջ: Այդ գաղափարի իրականացման համար սարքը պետք է հագեցնել երկու պանելով, որից մեկը լիարժեք դիսփլեյ կդառնա, հայտնում է Lenta.ru-ն: Նշվում է, որ ընկերությունը ծալովի էկրանի պատենտ ուներ դեռ 2013-ին, սակայն 2014-ի օգոստոսին նոր հայտնագործության հայտ ներկայացրեց, որտեղ մանրամասն նկարագրված է ծալովի սմարթֆոնի տեխնոլոգիան և աշխատանքի եղանակը: Apple-ից բացի ծալովի սմարթֆոնի վրա է աշխատում նաև Samsung-ը: Ակնկալվում է, որ կորեական հսկան միանգամից երկու ծալովի սմարթֆոն կներկայացնի 2017-ի փետրվարին Բարսելոնայում կայանալիք MWC 2017 ցուցահանդեսում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |