Ղարաբաղյան հակամարտություն. Հայաստանը այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ այդ այցը հետագա համագործակցության լուրջ խթան եւ նշել, որ կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է բավականին հետաքրքիր ծրագրեր: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ԵԱՀԿ շրջանակում է ընթանում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որին այլընտրանք եւ ավելի արդյունավետ ձեւաչափ հայկական կողմը չի տեսնում:



Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրել է նախօրեին Ադրբեջանում կայացած հանդիպումների տպավորությունները եւ վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունն` աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը:



Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Միգել Անխել Մորատինոսի համոզմամբ, խորհրդարանական ընտրություններում արձանագրված առաջընթացը մեծապես կնպաստի ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, երկրում իրականացվող բոլոր բարեփոխումներն ուղղված են մարդու հնարավորությունների բացահայտմանն ու դրսեւորմանը, իսկ ժողովրդավարության խորացումը` դրա լավագույն տարբերակն է:



Կողմերը խոսել են նաեւ հայ-իսպանական հարաբերությունների մասին` նշելով երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանություններ հիմնելու անհրաժեշտությունը: Նախագահը հաստատել է երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մեր երկրի պատրաստակամությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---