«Պոբեդան» չի թռչի Երևան. Սպասարկումը «Զվարթնոցում» թանկ է![]() 3 նոյեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Այդ մասին հայտնել է աղբյուրն ավիաընկերությունում, հայտնում է Ինտերֆաքսը: «Մենք որոշեցինք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից, քանի որ ուղևորների սպասարկումը «Զվարթնոց» օդանավակայանում շատ բարձր է` 50 եվրո մեկ մարդու հաշվարկով: Դա ավելին է, քան մեր սակագինը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ «Պոբեդան» թռիչքներ է իրականացնում Եվրոպայի և ԱՊՀ 9 ուղղություններով, որտեղ սպասարկման արժեքը միջինը կազմում է 10 եվրո մեկ մարդու հաշվարկով, իսկ որոշ օդանավակայաններում անվճար է: Դոնի Ռոստով-Երևան թռիչքների թույլտվությունն ավիաընկերությունը ստացել էր հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չսկսվեցին: Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Թռիչքները կիրականացվեն նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |