Պենտագոնը բանակցում է Թուրքիայի հետ սիրիական Ռաքքայի ազատագրման շուրջ![]() 3 նոյեմբերի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ ԻՊ գրոհայիններից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության վերաբերյալ: «Մենք մտադիր ենք շուտով շարժվել այդ ուղղությամբ այն ուժերի հետ, որոնք ունակ են դրան, շրջափակել Ռաքքան…և ի վերջո ազատագրել: Մենք շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ այդ հարցի շուրջ, այդ երկրի հնարավոր դերի մասին»,-ասել է Քարթերը, գրում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Ավելի վաղ Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան մտադիր ԻՊ «մայրաքաղաքը» համարվող Ռաքքայի ազատագրման գործողություն ձեռնարկել: Ինչպես ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը Քարթերի հետ բանակցությունների ավարտին, գործողության ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ: Նոյեմբերի 2-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ինքնուրույն գործողություն չի անցկացնի սիրիական Ռաքքայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |