ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լուրերը. ՊԲ առաջահ ուժերը երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը 3 նոյեմբերի 2016 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը: Այս մասին նշվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից»,- նշվում է հաղորդագրության տեքստում: ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը: Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |