ReAnimania 8-րդ անիմացիոն ֆիլմերի փառատոնի հաղթողները հայտնի են 3 նոյեմբերի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվել է 8-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի արդյունքները։ Ձեզ ենք ներկայացնում փառատոնի մրցութային ծրագրերի հաղթողներին՝ Լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Փսիքոնաթես.մոռացված երեխաներ»-ը՝ Իսպանիա, 2015, ռեժիսոր՝ Կարլոս Խուարես: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Բեմադրված»-ը՝ Ֆրանսիա, Իսպանիա, 2016, ռեժիսոր՝ Ալբերտո Վազքես: Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ՝ Լև Ատամանովի անվան մրցանակ է ստացել «Պապիկիս երազը», Հայաստան, 2016, ռեժիսոր՝ Հայկ Կիրակոսյան: Լիամետրաժ ֆիլմի լավագույն արտ կոնցեպտ` Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ է ստացել «Փսիքոնաթես. մոռացված երեխաներ», Իսպանիա, 2015, ռեժիսոր՝ Կարլոս Խուարես: Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ է ճանաչվել «Փախչող Բիսկվիթը», Բելգիա, Ֆրանսիա, 2016, ռեժիսոր` Պասկալ Էկե: Լավագույն ավարտական ֆիլմ է ճանաչվել «Գրամեքենա-գլուխ», Գերմանիա, 2015, ռեժիսոր՝ Էրիկ Ջիեսման: Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ է ճանաչվել «Միրգ», Գերմանիա, 2016, ռեժիսոր՝ Գերհարդ Ֆանք: ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009-ին։ Նախագծի նխատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |